Կոլորադոյի հայերը շարունակում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը

PanARMENIAN.Net - Մեկ ամիս առաջ Eastern Colorado News (ECN) թերթը հոդված է տպագրել, որով ողջունում էր Կոլորադոյի հայկական համայնքի ձեռնարկած արշավը` Հայոց ցեղասպանության մասին նահանգի ազգաբնակչության տեղեկատվության մակարդակի բարձրացման համար: Ինչպես ասվում էր Ամերիկայի հայկական համաժողովի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ, ECN-ն իր հոդվածում ընդգծել էր նաեւ ռազմական արդյունաբերության բնագավառում մասնագիտացված հինգ ընկերությունների ((BAE Systems, Inc., Goodrich Corp., Northrop Grumman Corp., Raytheon Co., United Technologies Corp.,) մասնակցությունը լոոբիիստական արշավին, որն ուղղված էր ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության թիվ 252 բանաձեւի ընդունման դեմ: Ինչպես նշվում է հոդվածում, այդ ընկերությունները ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում ծախսել են 14 մլն դոլար` ԱՄՆ Կոնգրեսում իրենց շահերի համար, այդ թվում նաեւ թիվ 252 բանաձեւի դեմ գործընթացի համար:



ECN հոդվածում նաեւ ասվում է այն մասին, որ այդ ընկերությունները հովանավորում են ամերիկյան կոնգրեսմեններին: Թերթն օրինակ է բերում, թե ինչպես Raytheon (ԱՄՆ ռազմական գերատեսչության խոշոր մատակարար) «նվիրաբերել է» կլորիկ գումար Կոլորադոյի մի կոնգրեսմենի, որը ԱՄՆ նախորդ Կոնգրեսում աջակցում էր Հայերի ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը եւ, ամենայն հավանականությամբ, կաջակցի նաեւ այս անգամ:



Կոնգրեսմեն Ադամ Շիֆը, որն իր գործընկեր կոնգրեսմենների հետ թիվ 252 բանաձեւի կողմնակիցն ու հեղինակն է, հայտարարել է, որ այդպիսի գործարքների հեղինակները «լավ քաղաքացիներ» չեն:



Կոլորադոյի հայկական համայնքի ներկայացուցիչ Դենիել Քուշաքջյանն իր հերթին կոչ է արել ամերիկացի կոնգրեսմեններին` աջակցել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---