«Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղից փախչել էին բանտարկյալները, պետն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 3-ին ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի հրամանով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանը նախօրեին ազատվել է աշխատանքից: Դրա համար հիմք են հանդիսացել արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի զեկուցագրերը:



Մեկ այլ հրամանով, Գ. Դանիելյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանի վրա, հաղորդում է ՀՀ Արդարադատության նախարարության մամլո ծառայությունը:



Նոյեմբերի 27-ին` երեւանյան ժամանակով 18:00-ին, ցմահ բանտարկյալներ Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը փախուստի են դիմել Երեւանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել եւ բոլոր անհրաժեշտ միջոցներն են նախաձեռնվում փախած հանցագործներին հայտնաբերելու ու ձերբակալելու համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---