4 դեկտեմբերի 2009 - 16:34 AMT
ՀԿՄ կոչ է անում «մեկ օր նվիրել Երեւանին»` մասնակցելով Ծիծեռնակաբերդի այգում կազմակերպվող շաբաթօրյակին
Կամավորի միջազգային օր` դեկտեմբերի 5-ին, Հայ Կամավորների Միությունը մաքրության օր է կազմակերպում Ծիծեռնակաբերդի այգում եւ հարակից տարածքներում: «Մեկ օր` Երեւանին» ակցիան կսկսվի երեւանյան ժամանակով 11:00-ին Ուրուգվայի հրապարակում: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին ՀԿՄ կտրամադրի աղբի տոպրակներ եւ ձեռնոցներ:

Մաքրությունն ավարտելուց հետո մասնակիցները կհավաքվեն «Փյունիկ» Հաշմանդամների Միությունում, որտեղ հաշմանդամ երեխաների հետ միասին կզարդարեն Ամանորյա տոնածառը: