Ռազմիկ Աբրահամյան. Հայաստանում 100 000 նորածիններին 25-28 մահ է բաժին ընկնում 4 դեկտեմբերի 2009 - 16:46 AMT PanARMENIAN.Net - «Վերջին 20 տարիներին բնակչության շրջանում ծնելիության անկում է նկատվում, բայց վերջին տարիներին կրկին աճի միտում կա: 2007-08թթ. Հայաստանում նորածինների քանակը կազմեց 41 000, իսկ արդեն 2009-ին` 43 000»,- «Բնակչություն եւ զարգացում, ձեռքբերումներ եւ մարտահրավերներ, ICPD` 15 տարի անց» համաժողովում հայտնեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Գիտությունների Ազգային ակադեմիայի անդամ-թղթակից, Հայաստանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:Նա նշեց նաեւ, որ անհանգստություն են առաջացնում վերարտադրողական տարիքի կանանց մոտ այնպիսի տարածված հիվանդությունները, ինչպիսիք են սակավարյունությունը, հիպերտենզիան, միզածորանների եւ սեռական օրգանների, ինչպես նաեւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները: Աբրահամյանի խոսքով, Հայաստանում մայրերի մահացությունն ավելի ցածր է, քան ԱՊՀ երկրներում, բայց ավելի բարձր է, քան Եվրոպայի երկրներում: Հիմնականում մահանում են 20-30 տարեկան կանայք, ովքեր բնակվում են գյուղերում, որտեղ հասանելի որակյալ բժշկական օգնություն չկա: Երեխաների մահացության առչնությամբ նա նշեց, որ 100 000 նորածիններին 25-28 մահ է բաժին ընկնում: Պրոֆեսորը նշեց նաեւ, որ զգալիորեն նվազել է աբորտների քանակը. այսօր Հայաստանում յուրաքանչյուր 4 ծնունդին բաժին է ընկնում մեկ հղիության ընդհատում: Համաժողովին ներկա էին ՄԱԿ Մշտական համակարգող եւ UNICEF ծրագրի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին, Հայաստանի առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը, ՀՀ ԱԺ առողջապահության հարցերով Մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ այլ հյուրեր: Նրանք նշեցին, որ անցած 15 տարիների ընթացքում Հայստանում նկատելի դրական փոփոխություններ են կատարվել, սակայն դեռեւս բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Համաժողովը նվիրված է 1994թ. Կահիրեում կայացած «Ժառանգություն ու զարգացում» առաջին համաժողովի 15-րդ հոբելյանին: Այդ համաժողովի մասնակիցները հաստատեցին գործունեության ծրագիրը հաջորդ 20 տարիների համար` ուղղված մարդկանց սոցիալական դրության բարելավմանը, սեռական հավասարության հաստատմանը եւ պայքարին ՄԻԱՎ/ՁԻԱՀ դեմ եւ այլ գործողություններին: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը |