Արձանագրությունների եւ Մադրիդյան սկզբունքների դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան Հայաստանի քաղաքներում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին «Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւի կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետությունում տիրող բռնապետական ռեժիմի, հայ-թուրքական արձանագրությունների եւ «մադրիդյան սկզբունքների» դեմ բողոքի ցույցեր տեղի կունենան Աբովյանում, Նոր Հաճնում, Հրազդանում եւ Չարենցավանում:



Ցույցերին կմնասկացեն նաեւ Թեղուտի պաշտպանության խմբի, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ անդամներ եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---