ԱՄՆ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է կատարվի խելամիտ ժամկետներում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստանում է ջանքեր գործադրել առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Ամերիկայի հայկական համաժողովի (ԱՀՀ) Բարեգործական միության նախագահ Հրայր Հովնանյանին հասցեագրված նամակի մեջ Սպիտակ տան ղեկավարը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությունն անվանում է «պատմական»: «Մոտակա ամիսներին մենք աջակցություն կցուցաբերենք այդ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին», - ասել է Բարաք Օբաման:



Նոյեմբերի 20-ին գրված ԱՄՆ նախագահի նամակը պատասխանն էր սեպտեմբերի 9-ին Բարաք Օբամային ուղղված Ամերիկայի հայկական համաժողովի, Հայկական Բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ), Հայկական Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան եւ Արեւելյան թեմերի դիմումի: Դիմումի մեջ ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները կոչ են արել Բարաք Օբամային` կատարել նախընտրական արշավի ժամանակ տված խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է ArmeniaDiaspora.com- ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---