4 դեկտեմբերի 2009 - 19:14 AMT
Երեւանում տեղի ունեցավ դրամաշնորհների հանձնման արարողությունը երիտասարդ նորարարների գաղափարները իրականացնելու համար
Դեկտեմբերի 4-ին, ժամը 16:00-ին Վարդանանց 5 հասցեում կկայանա Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) եւ Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի «Երիտասարդական բանկ» ծրագրի դրամաշնորհների հանձնման արարողությունը:

«Երիտասարդական բանկ»-իանդամներըկներկայացնեն իրենցկողմից լավագույնը ճանաչված եւ դրամաշնորհի արժանացած երիտասարդական ծրագրերը, ինչպես նա- դրանց հեղինակներին կպարգեւատրեն վկայականներով:
«Երիտասարդական բանկ» ծրագիրը Հայաստանում համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Երիտասարդական ակումբների դաշնությունը եւ Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամը (CFNI): Երիտասարդական բանկեր գործում են Հայաստանի մի շարք մարզերում եւ Երեւանում:

Ծրագրի շրջանակներում հավաքագրվել են ակտիվ երիտասարդներ, որոնցից մրցութային հիմունքներով ընտրվել են հինգ լավագույնները, ովքեր էլ ձեւավորել են «Երիտասարդական բանկը»:

«Երիտասարդական բանկը» երիտասարդ կամավորների խումբ է, որին հնարավորություն է տրվել սովորել եւ իրականացնել դրամաշնորհային ծրագրեր՝ օգնելով երիտասարդներին իրագործել իրենց գաղափարներն ու մտահղացումները:

Ծրագրի նպատակն է` ներգրավել երիտասարդներին իրենց համայնքի զարգացման գործում: Համայնք ասելով` ծրագրի ղեկավարները նկատի ունեն ոչ թե քաղաքի վարչատարածքային բաժանումը, այլ խնդիրների այն շրջանակը, որը պետք է լինի երիտասարդների ուշադրության կենտրոնում:

«Երիտասարդական բանկի»-իանդամներին տրված է համայնքային ծրագրերի իրականացման, դրամաշնորհային ծրագրերի հայտերը ձեւակերպելու ու հայտարարելու, ծրագրերի ընտրության, ֆինանսավորման եւ մոնիթորինգի բացառիկ հնարավորություն։

Բանկի անդամներն աշխատում են առաջնորդության, հավասար մասնակցության, թիմային - ակտիվ համագործակցության սկզբունքներով:

Ծրագրի արդյունքում` Երեւանի «Երիտասարդական բանկ»-ի անդամները ներկայացված շուրջ 50 ծրագրերից ընտրել են միայն լավագույնները: