4 դեկտեմբերի 2009 - 19:33 AMT
Մահացել է Հայստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանը
Երեւանում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանը :

Սերգեյ Դանիելյանի մահվան կապակցությամբ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է թաղման արարողությունը կազմակերպող հանձնաժողով:

Սերգեյ Դանիելյանը ծնվել է 1929 թ. Բաքվում, որտեղ էլ ստացել է երաժշտական կրթություն: 1957 թ. հիանալի ձայնային տվյալներով օժտված լինելու համար հրավիրվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոն, որտեղ կարճ ժամանակ անց դառնում է առաջատար մեներգիչներից մեկը: Սերգեյ Դանիելյանը հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ բեմերում եւ արժանացել բազմաթիվ պատվո շքանշանների եւ կոչումների:

1968 թ-ից դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Նրա ուսանողներից շատերը Հայաստանի մերօրյա հայտնի երգիչներ են:

Արվեստի հանրահայտ գործիչ Սերգեյ Դանիելյանին վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ժամը 12.00-14.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: