ՀՀ ԱԺ հանձնաժողովը ԼՂՀ ճանաչման հարցը հետաձգել է 90 օրով

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Լեռնային ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը պատգամավորներին ծանոթանալու համար ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցությունը` հոկտեմբերի 15 -ին:



Հանձնաժողովում քննարկումները ցույց են տվել, որ հանձնաժողովի անդամներն օրինագծին բացասաբար են վերաբերվել, բացատրելով, որ այն կարող է խանգարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:



«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հաշվի առնելով հանձնաժողովի կարծիքն ու դիրքորոշումը, առաջարկել է հետաձգել օրինագիծը 90 օրով, որն էլ ընդունել են հանձնաժողովի անդամները, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---