4 դեկտեմբերի 2009 - 20:00 AMT
Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ ՌՀՍ մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ
Դեկտեմբերի 4-ին ավարտվում է 1991թ. հուլիսի 31-ին ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջեւ կնքված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման եւ սահմանափակման մասին պայմանագրի (Պայմանագիր ՌՀՍ մասին) գործողության ժամկետը: ՌԴ-ն իրավունքներ եւ պարտականություններ ուներ ըստ այդ պայմանագրի, որպես ԽՍՀՄ իրավահաջորդ: Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, պայմանագիրը բացառիկ կարեւոր դերակատարություն ունեցավ միջազգային խաղաղության, անվտանգության եւ ռազմավարական կայունության ապահովման գործում: Նա զգալիորեն ամրապնդեց միջուկային զենքի չտարածման ռեժիմը եւ էական խթան հաղորդեց միջազգային խաղաղության, անվտանգության ու ռազմավարական կայունության գործում:

«ՌԴ-ն ու ԱՄՆ-ն լիովին կատարեցին իրենց պարտավորություններն ըստ Պայմանագրի: Ընդամենը, «սառը պատերազմի» ավարտից ի վեր, ՌԴ-ն կրճատեց գրեթե երկու անգամ ռազմավարական մարտագլխիկների քանակը, ոչնչացնելով շուրջ 3000 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ եւ սուզանավերի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաեւ 45 ատոմային սուզանավ եւ 65 ծանր ռմբակոծիչ: ՌՀՍ մասին պայմանագրի կատարումը անհնար կլիներ նաեւ առանց Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի զգալի ջանքերի: ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանձնարարականի համաձայն, ավարտին է մոտենում ռազմավարական հարձակողական սպառազինության հետագա կրճատման եւ սահմանափակման մասին լայնաֆորմատ երկկողմ իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի նախապատրաստման աշխատանքը: Իր գործողությունն ավարտող ՌՀՍ-ի մասին պայմանագիրը հուսալի հիմք հանդիսացավ նոր համաձայնագրի ստեղծման համար: «Ապագա պայմանագիրը կոչված է եւս մեկ փուլ դառնալ զինաթափման եւ չտարածման գործում, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հարաբերություններում ավելի բարձր մակարդակի անցնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ: