Ռամկավար Ազատական կուսակցության Հայ Դատի խորհուրդը առաջարկում է տարածաշրջանային վեճերը հանձնել ՄԱԿ-ի Միջազգային դատարան

PanARMENIAN.Net - Ռամկավար Ազատական կուսակցության Հայ դատի իրավական խորհուրդը հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների իր ուսումնասիրման արդյունքները հիմք ընդունելով, տարածել է հայտարարություն:



Ռամկավար Ազատական կուսակցությունը արձանագրում է, որ արձանագրություններն իսկապես միջազգային պայմանագիր է` երկկողմանի սահմանների ճանաչման մասին, այլ ոչ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին սովորական համաձայնագիր: «Արձանագրություններում նախատեսված է տարածքային- սահմանային խնդիրների կարգավորում, հակառակ դեպքում այդ փաստաթղթերը չէին ուղարկվի Հայաստանի խորհրդարան` վավերացնելու համար», - նշված է հայտարարության մեջ:



Ռամկավար Ազատական կուսակցությունը առաջարկում է Հայաստանի կառավարությանը` սկսել բոլոր տարածքային հակամարտությունները ՄԱԿ-ի Միջազգային դատարան հանձնելու գործընթաց, եթե մոտ ժամանակներում տարածքային անդորրը խանգարող երկրները չփոխեն իրենց գործելաոճը:

ժամանակներում տարածքային անդորրը խախտող երկրները չփոխեն իրենց գործելաոճը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---