5 դեկտեմբերի 2009 - 13:10 AMT
ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ
Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) մասին պայմանագրի գործողության ժամկետի ավարտի կապակցությամբ ՌԴ եւ ԱՄՆ նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ նշվում է Բելառուսի, Ղազախստանի եւ Ուկրաինայի զգալի ավանդը ՌՀՍ մասին պայմանագրի կատարման գործում:

«ՌՀՍ մասին պայմանագրի արժեքը զգալիորեն աճեց, երբ Բելառուսը, Ղազախստանն ու Ուկրաինան դուրս բերեցին միջուկային զենքն իրենց տարածքներից եւ միացան Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին` միջուկային զենք չունեցող պետությունների կարգավիճակով: Այդ պետությունների գործողությունները ամրագրեցին սույն պայմանագրի ռեժիմը, բարերար ազդեցություն ունենալով միջազգային անվտանգության եւ ռազմավարական կայունության վրա եւ բարենպաստ պայմաններ ստեղծեցին միջուկային արսենալների հետագա կրճատման համար: ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն ողջունում են Բելառուսի, Ղազախստանի ու Ուկրաինայի հավատարմությունը միջուկային զենքից զերծ պետությունների իրենց կարգավիճակին:

Այդ պետությունների կողմից ՌՀՍ պայմանագրի 1992թ. մայիսի 23-ին ստորագրած Արձանագրության համաձայն այդ պետությունների ստանձնած պարտավորությունների կատարումը եւ միջուկային զենքից զերծ պետությունների իրենց կարգավիճակը թույլ տվեց նրանց ամրացնել իրենց անվտանգությունը, ինչը արտահայտվեց այդ թվում նաեւ Բուդապեշտի 1994թ. դեկտեմբերի 5-ի հուշագրում: Այս առնչությամբ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն հաստատում են, որ Բուդապեշտի հուշագրում ամրագրված երաշխիքները նախկինի պես կկիրառվեն 2009թ. դեկտեմբերի 4-ից հետո»,-ասվում է Օբամայի ու Մեդվեդեւի համատեղ հայտարարությունից հետո: