Ամերիաբանկը շարունակում է աջակցել ԼՂՀ նորապսակներին

PanARMENIAN.Net - Միանալով բարերարԼեւոն Հայրապետյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2008 թվականին 700 զույգի համարկազմակերպված հարսանեկան նախաձեռնությանը` Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը ստանձնել է զույգերի մի մասի քավորությունը` յուրաքանչյուր զույգին մատուցելով հարսանեկան նվեր 2000 ԱՄՆ դոլարի չափով: Շարունակելով ղարաբաղյան նորաստեղծ ընտանիքների աջակցության արդեն իսկ ձեւավորված ավանդույթը` նախաձեռնության մասնակիցներն իրենց սանիկների 2008թ. հոկտեմբերի 16-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխային կտրամադրեն 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նման նվերի կարժանանան նաեւ սանիկների հետայսու ծնվելիք բոլոր երեխաները:



Ամերիաբանկն ի լրումն ներկայացված նախաձեռնության` 2010թ. դեկտեմբեր ամսին հանդես կգա ամանօրյա անակնկալով այն զույգերի համար, ովքեր երեխաների համար ստացած դրամական նվերը մեկ տարի ժամկետով ավանդ կներդնեն Ամերիաբանկում: Սա եւս արդեն իսկ ձեւավորված ավանդույթ է, քանի որ ամուսնության մեկ տարվա կապակցությամբ այս տարվա հոկտեմբեր ամսին այն զույգերը, ովքեր նախընտրել էին իրենց հարսանեկան նվերը որպես ավանդ 1 տարով ներդնել Ամերիաբանկում, մասնակցեցին դեպի արտերկիր ուղեգրի խաղարկությանը: Բոլոր նորապսակ ավանդատու զույգերն արժանացան կորպորատիվ նվերների, իսկ շահող զույգը, որը ԼՂՀ-ի Մարտունու շրջանից էր, արժանացել է դեպի Եգիպտոս 11-օրյա ուղեգրի:



Նշենք նաեւ, որ այն ծնողները, ովքեր գումարը կներդնեն ավանդ երեխայի անունով, կապահովեն նրա ապագան` հաղթահարելով տարիների հետ մեծացող հոգսերը, ինչպես նաեւ հնարավորություն կստանան օգտվել ավանդի գրավով ապահովված վարկերից եւ տարբեր վարկային ծրագրերից` զեղչված տոկոսով:



«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---