Ռուսաստանին չի մտահոգում թուրք-հայկական մերձեցումը

PanARMENIAN.Net - «Մենք ստիպված ենք գտնել ղարաբաղյան խնդրի լուծման ուղիները, այլ ելք չունենք»,-հայտարարել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Իվանովսկին: Ըստ նրա, թուրք-հայկական մերձեցումը պետք է նպաստի ղարաբաղյան խնդրի լուծմանը:



«Սակայն սխալ է պնդել, թե առանց ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման չի կարելի վավերացնել Արձանագրությունները խորհրդարանում, սխալ է շաղկապել սահմանի բացման հարցը ղարաբաղյան խնդրի հետ: Ռուսաստանին չի մտահոգում հայ-թուրքական մերձեցումը, մենք միշտ սատարել ենք դրան: Թուրքիայի, Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնումն այս տարածաշրջանում շատ կարեւոր է»,-ասել է ռուս դիվանագետը, գրում է թուրքական Aksam թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---