ՀՀ բանակի զինծառայողը պարգեւատրվել է խիզախության ցուցաբերման համար

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգեւատրեց 15 օր առաջ ժամկետային զինծառայությունն ավարտած զինվոր Հայկ Հակոբյանին, որը մինչ զորացրվելը` մարտական հերթապահություն իրականացնելիս, ականապատված դաշտից դուրս է բերել ականի պայթյունի հետեւանքով զոհված իր հրամանատարին:



Հայկ Հակոբյանը ցանկություն է հայտնել որպես պայմանագրային զինծառայող համալրել ազգային բանակի շարքերը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---