Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դիրքորոշումները շատ հարցերում նման են

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունները աջակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին ասաց ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշը :



«Հայկական կողմի հետ բանակցությունների ընթացքում ես արտահայտել եմ մեր աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Մենք գիտենք, որ այս գործընթացը բավականին բարդ է` պատմական իրադարձությունների պատճառով, սակայն մենք ձեզ հաջողություն ենք ցանկանում այդ հարցում», - ասաց ԱՄԷ ԱԳ ղեկավարը:



Լեռնային Ղարաբաղի հարցին անդրադառնալով, Անվար Գարգաշն ասաց, որ Աբու Դաբին միջազգային իրավունքի շրջանակներում աջակցում է այդ հակամարտության խաղաղ կարգավորմանը: ԱՄԷ ԱԳ պետնախարարը հայտնեց, որ բանակցություններում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: «Ես ուրախությամբ ուզում եմ նշել, որ մեր կարծիքները շատ հարցերում միանման են», - ասաց Ա. Գարգաշը:



Հայաստանի արտգործնախարարն, իր հերթին, ընդգծեց, որ արաբական կողմի հետ բանակցելիս, շոշափել են նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Աֆղանստանում տիրող իրավիճակի մասին հարցեր:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---