Հայաստանն ու ԱՄԷ հուշագիր են ստորագրել թրաֆիկինգի դեմ պայքարում համագործակցելու մասին

PanARMENIAN.Net - Երեւանում ստորագրվել է փոխհամաձայնության եւ համագործակցության հուշագիր` Արաբական Միացյալ Էմիրությունների թրաֆիկինգի դեմ պայքարի ազգային հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության թրաֆիկինգի դեմ պայքարի խորհրդի միջեւ:



Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, իսկ արաբական կողմից` ԱՄԷ ԱԳ պետնախարար Անվար Գարգաշը:



Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած համատեղ մամլո ասուիլիսին ԱՄԷ ԱԳ ղեկավարը նշեց այդ փաստաթղթի կարեւորությունը: «Ես ԱՄԷ-ում ղեկավարում եմ թրաֆիկինգի դեմ պայքարի հանձնաժողովը: Մեր երկիրը լրջորեն է վերաբերվում այդ խնդրին, որի հետ բախվում է աշխարհի ավելի քան 100 երկիր», - ասաց Անվար Գարգաշը: Նա հայտնեց, որ թրաֆիկինգի դեմ արդյունավետ պայքարելու համար ԱՄԷ-ն ընդունել է համապատասխան ազգային ռազմավարական հայեցակարգ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---