Հայաստանը աջակցում է Աբու Դաբիում IRENA ղեկավար կայանի տեղակայմանը

PanARMENIAN.Net - Հայաստանն աջակցում է Էներգիայի վերականգնվող աղբյուրների միջազգային գործակալության IRENA ղեկավար կայանի տեղակայմանը Աբու Դաբիում: Այդ մասին Երեւանում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի պետնախարար Անվար Գարգաշի համատեղ ասուլիսի ժամանակ PanARMENIAN.Net ի լրագրողի հարցին պատասխանելով, ասաց Անվար Գարգաշը: «Հենց այդ հարցն էլ իմ այցի օրակարգում ամենակարեւորներից է: Հայաստանի աջակցությունն այդ հարցում մեզ համար շատ կարեւոր է», - ասաց ԱՄԷ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերի համաձայն, ԱՄԷ միշտ աջակցել է եւ պատրաստ է հետագայում էլ աջակցելու Հայաստանին` միջազգային կազմակերպությունների շրջանակում:



«Հայաստանը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է: Մեր միջեւ ձեւավորվել են գերազանց հարաբերություններ, եւ այս այցը կօգնի, առաջին հերթին, խորացնելու տնտեսական կապերը, ակտիվացնելու քաղաքական երկխոսությունը», - նշեց Անվար Գարգաշը:



ՀՀ արտգործնախարարն իր հերթին հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանեն ԱՄԷ խոշորագույն ընկերությունների ղեկավարները: «Արաբ գործարարների հետ մենք կքննարկենք հայաստանյան տնտեսության մեջ ներդրումների հնարավորությունների եւ բազմաթիվ համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր», - հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---