Ադրբեջանցիները մտադիր են բողոքի ցույց անցկացնել Լիոնում Euronews գրասենյակի դիմաց

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի ուսանողները ծրագրում են հաջորդ շաբաթվա ընթացքում բողոքի ցույց անցկացնել Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակի դիմաց: Ադրբեջանցի ուսանողների դժգոհության պատճառն է դարձել Euronews հեռուստաալիքի` «Լեռնային Ղարաբաղ` փոփոխությունների քամի» խորագրով Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութը, որում տեսանյութի հեղինակը Ղարաբաղը բուն հայկական հող էր անվանել:



Այդ առիթով Ադրբեջանի ԱԳՆ բողոք հայտնեց հեռուստաալիքին` սպառնալով Euronews ղեկավարությանը, որ Ադրբեջանում կարող են այդ հեռուստաալիքի հեռարձակման հետ կապված խնդիրներ առաջանալ, հաղորդում է ԱՊԱ-ն:



Euronews հեռուստաալիքի կենտրոնական գրասենյակը գտնվում է Լիոն քաղաքում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---