6 դեկտեմբերի 2009 - 16:55 AMT
Նիկոլ Փաշինյանը գրանցվել է որպես պատգամավորի թեկնածու
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) «Հայկական ժամանակ» հայկական ընդդիմական թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որը մեղադրվում է 2008թ. մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների ընթացքում իշխանության ներկայացուցչի դեմ բռնության կիրառման համար, գրանցել է որպես պատգամավորի թեկնածու:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո քարտուղար Տաթեւ Օհանյանը, դեկտեմբերի 5-ին կայացած նիստի ժամանակ թիվ 10 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովը բացի Նիկոլ Փաշինյանից գրանցել է պատգամավորի եւս երեք թեկնածուների` Արա Սիմոնյանին («Ազգային միաբանություն» կուսակցություն), Դավիթ Հակոբյանին (Հայաստանի Մարքսիստական կուսակցություն) եւ Հմայակ Հովհաննիսյանին (անկուսակցական):

«Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: ԿԸՀ համարեց, որ որպես պատգամավորի թեկնածու Փաշինյանին գրանցելու հարցում մերժելու համար ոչ մի հիմք չկա»,- նշեց Տաթեւ Օհանյանը: