7 դեկտեմբերի 2009 - 13:02 AMT
Հենրիխ Մխիթարյան. Ամենակարեւորը` նվիրված լինել սեփական թիմին
Դոնեցկի «Մետալուրգը» «Դնեպրի» հետ Ուկրաինայի Պրեմիեր-Լիգայի վերջին տուրում կորցրել է իր համար շատ կարեւոր միավորներ, պարտվելով 2 հաշվով; Սակայն, նրա կազմում նորից աչքի ընկավ Հայաստանի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը 14 տուրից հետո իր ակտիվում ունի 7 գոլ եւ 4 գոլային փոխանցում:

«Մետալուրգ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայք էջը հրատարակել է Մխիթարյանի հետ հարցազրույցը, որտեղ նա հաղորդել է, որ չի մտածել, որ կարող է խփել այդքան շատ գոլեր:

2008 թ-ն Մխիթարյանը գտնվել է «Լիոն» ֆրանսիական ակումբի տնօրինության տակ: Այնտեղ նա մոտ երկու շաբաթ մասնակցել է հավաքներին, սակայն ղեկավարությունը որոշում կայացրեց վերադառնալՀայաստան: «Ներկայումս եւ Դոնեցկի «Մետալուրգի» խաղացողն եմ: Իմ բոլոր մտքերը նրա հետ են կապված: Ամենակարեւորը` նվիրված լինել սեփական թիմին եւ բոլոր ուժերը ներդնել աշխատանքի մեջ»: