13 հաշվապահ որակավորման վկայական է ստացել

PanARMENIAN.Net - Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները:



Ըստ ֆինանսների նախարարության մամլո ծառայության, քննությանը մասնակցած տասնհինգ դիմորդներից տասներեքին տրվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից մեկը քննությանը չի ներկայացել:



2009թ. ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 15 քննություն, որոնց արդյունքներով որակավորման վկայական են ստացել ընդհանուր թվով 102 հաշվապահներ:



Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ ուժի մեջ է 222 հաշվապահի որակավորման վկայական:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---