Մինչեւ 2009 թվականի ավարտը 1056 գյումրեցի ընտանիքներ բնակարաններ կստանան

PanARMENIAN.Net - Մինչեւ 2009թ. ավարտը 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած 1056 ընտանիքներ բնակարան կստանան, ընդ որում 520 տուն շահագործման կհանձնվի Շիրակի մարզի գյուղերում: Այդ մասին, ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Շիրակի մարզում լրագրողներին է ասել Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:



Շինարարական աշխատանքները Գյումրիում իրականացնում է «Գլենդել Հիլս» ընկերությունը Հայաստանի կառավարության հաստատած աղետի գոտու վերականգնման ծրագրի շրջանակներում: Արմեն Գեւորգյանն ասել է նաեւ, որ 2010թ. շահագործման կհանձնվի եւս 1980 բնակարան եւ շուրջ 500 տուն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---