2009 թ-ի վերջին Շիրակի մարզը 50%-ով գազաֆիկացված կլինի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահը Շիրակի մարզ իր այցի շրջանակներում մասնակցեց 21 բնակավայրի գազաֆիկացման եւ գազամատակարարման ծրագրի ավարտման պաշտոնական արարողությանը:



Հայաստանի փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքերով, մինչեւ 2009 թ-ի վերջը մարզում կգազաֆիկացվի 59 համայնք, ինչը թույլ կտա 50%-ով ապահովել Շիրակի մարզի գազաֆիկացման մակարդակը: Նա նշել է, որ դա կլուծի երկու հարց` առաջինը կթեթեւացնի առօրյա գազի օգտագործման խնդիրները, եւ կլուծվեն սոցիալական օբյեկտների ջեռուցման հարցերը:



Ընթացիկ տարում Շիրակի մարզի 25 համայնքներում գազով ապահովող համակարգերի կառուցման աշխատանքներ էին տարվում, ընդ որում 21 համայնքներում շինարարական աշխատանքները արդեն ավարտվել են, իսկ մնացած 4-մ կավարտվեն մինչեւ 2009 տարվա վերջ:



«Հայաստանի մարզերի տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում, Շիրակի մարզում ընդհանուր առմամբ կգազաֆիկացվի 119 համայնք, իսկ գազի սպառողների թիվը կկազմի 21.000:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---