Տալլինի կինոփառատոնի շրջանակներում ներկայացվել է հայ ռեժիսորների «Սահման» ֆիլմը

PanARMENIAN.Net - Տալլինի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանականերում դեկտեմբերի 2-ին հանդիսատեսի դատին ներկայացվեց Հարություն Խաչատրյանի ու Միքայել Ստամբոլցյանի փաստագրական «Սահման» ֆիլմը: Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները մեծ ուրախությամբ ընդունեցին հայ կինոգործիչների նոր աշխատանքը: Համայնքի ակտիվիստները հանդիպում էին կազմակերպել կինոփառատոնում հայկական պատվրրակության ներկայացուցիչ Տաթեւիկ Մանուկյանի հետ: Զրույցի ընթացքում կողմերը պատմել են կատարված եւ առաջիկա ծրագրերի մասին: Քննարկվել են նաեւ հետագա ստեղծագործական կապերին առնչվող հարցեր, հաղորդում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---