ԼՂՀ-ում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեցին «Ապառաժ» թերթի խմբագրությունից, ԼՂՀ Ազգային Ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, խորհրդարանի պատգամավորները, ԼՂՀ կառավարության անդամները, Լեռնային Ղարաբաղի հրամանատարության ներկայացուցիչները, հանրապետության քաղաքական ու հասարակական գործիչները Ստեփանակերտում ծաղիկներ դրեցին երկրաշարժի զոհերի հուշարձանին:



Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-ամյակը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---