Կուրսկում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Կուրսկում հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Կուրսկում բնակվող տասնյակ հայեր, այցելել են Մեծ Հայրենական պատերազմի զոհերի Հուշահամալիրը, որտեղ ծաղկեպսակներ դրեցն հավերժական կրակին երկրաշարժից զոհվածների հիշատակին:



1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---