7 դեկտեմբերի 2009 - 17:16 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, Տ.Սարգսյանի հեռագրում մասնավորապես ասված է.

«Հայաստանի կառավարությանեւ հայժողովրդի անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում դեկտեմբերի 5-ին Պերմում կատարված ողբերգության կապակցությամբ: Ռուս ժողովրդի հետ միասին սգում ենք ավելի քան հարյուր մարդու ողբերգական մահը: Խնդրում եմ փոխանցել իմ ցավակցությունները, մխիթարանքի եւ սրտակցության խոսքերըսգակիր ընտանիքներին»: