Ուկրաինայում հարգանքի տուրք մատուցեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Այսօր` դեկտեմբերի 7-ին` 11:00-ին, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ ժամատներում պատարագներ մատուցվեցին 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:



Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը պատարագ մատուցեց Նիկոլաեւ քաղաքում` Սուրբ Գեւորգ կառուցվող եկեղեցու Խաչքարի մոտ:



Դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 21-ամյակը: 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ժամանակով ժամը 11:41-ին Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումները հիմնահատակ ավերեցին Սպիտակ եւ Լենինական (այժմ Գյումրի) քաղաքները: Երկրաշարժից տուժել է 21 քաղաք եւ շրջան, 350 գյուղ, որոնցից 60-ը լիովին քանդվեցին: Զոհվեց շուրջ 25 հազար մարդ, շուրջ 100 հազարը` վիրավորվեցին, շատերը հաշմանդամ դարձան, շուրջ 500 հազարը զրկվեցին կացարաններից: Սպիտակի երկրաշարժը աշխարհի խոշորագույն աղետների ցանկում է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---