Աբխազիայի ավելի քան 32 հազար հայեր նոր անձնագրեր են ստացել

PanARMENIAN.Net - Աբխազիայի բնակիչների 90% արդեն հանրապետության քաղաքացու անձնագիր են ստացել: Անձը հաստատող հիմնական փաստաթուղթը հանձնվել է Աբխազիայում բնակվող բոլոր 85 ազգությունների ներկայացուցիչներին: Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքի տվյալների համաձայն, անձնագիր ստացածների թվում 73 622 աբխազներ, 32 363 հայեր, 17 795 ռուսներ, 12 156 վրացիներ, 2430 ուկրաինացիներ, 2 138 աբազիններ, 1 500 հույներ կան:



Աբխազիայի բնակիչներին սկսեցին անձնագրեր հանձնել այն առիթով, որ տեղական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենան միայն աբխազական անձնագրեր ունեցողները: Համապատասխան փոփոխությունը Վրաստանից առանձնացած հանրապետության խորհրդարանի կողմից ներմուծվեց ընտրական օրենսդրության մեջ այս տարվա հոկտեմբերի 7-ին: Դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, հաղորդում է Analitika.at.ua-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---