7 դեկտեմբերի 2009 - 18:44 AMT
Հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի ուսումնական հաստատությունները փակվելու են, առայժմ չի հաստատվում
Հայկական հեռուստաընկերություններից մեկը հայտարարեց, որ գրիպի համաճարակը կանխելու նպատակով դեկտեմբերի 8-ից Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները ժամանակից շուտ են փակվելու: Սակայն ո'չ Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության, ո'չ էլ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները չհաստատեցին այդ տեղեկատվությունը:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում բոլոր երեք գերատեսչությունների ներկայացուցիչները հայտնեցին, որ առայժմ համապատասխան որոշման ընդունման մասին ոչ մի հաղորդագրություն չեն տարածել: «Որոշումը պետք է կայացվի այս րոպեներին»,- ընդգծեց Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչը: