Մինսկում հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ կայացել է երկրաշարժի 21-րդ տարելիցին նվիրված սգո արարողություն` հայ համայնքի ներկայացուցիչների եւ Բելառուսում Հայաստանի դեսպանության անձնակազմի մասնակցությամբ:



Դեսպան Օլեգ Եսայանը ելույթում անդրադարձել է 1988թ. ողբերգական իրադարձությանը, ընդգծել վերածնվելու եւ ապագա կերտելու հայ ժողովրդի անկոտրում կամքը: Արարողության մասնակիցները ծաղիկներ են դրել հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ հարգել երկրաշարժի զոհերի հիշատակը: Եկեղեցու սպասավորներն անցկացրել են երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---