LA Times. Օբամա-Էրդողան հանդիպմանը կշոշափվի Հայոց ցեղասպանության հարցը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կանդրադառնան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ամերիկայի հայ համայնքին հղված ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձին:



Ինչպես գրում է ամերիկյան Los Angeles Times թերթը, Բարաք Օբաման խախտեց իր խոստումը, որը տվել էր ԱՄՆ հայ համայնքին նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ 1915թ. իրադարձությունները աշխարհի շատ գիտնականների կողմից ընդունված Հայոց ցեղասպանություն չանվանեց:



Թերթը նշում է նաեւ, որ ամերիկյան վարչակազմը հայտարարում է, թե այդ խնդիրը շատ զգայուն հարց է, որը կարող է արգելքներ ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար եւ խանգարել Հայաստանի ու Թուրքիայի միջեւ սահմանի բացմանը: «Անհասկանալի է մնում, թե ապագայում ինչ կնախաձեռնի Վաշինգտոնը, եթե հայ-թուրքական երկխոսության մեջ ամեն ինչ հարթ չընթանա»,- գրում է հոդվածի հեղինակը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---