Դեկտեմբերի 8-ին Երեւանում «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում կանցկացվի երթ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Երեւանում կանցկացվի երթ, որի մասնակիցները Ալ. Սպենդիարյանի անվ. ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մոտից կշարժվեն մինչեւ Երեւանի քաղաքապետարանի շենք:



Ակցիայի նպատակն է հասարակության ուշադրությունը սեւեռել հաշմանդամ մարդկանց հիմնախնդիրներին:



Երթի մասնակիցները մոնիթորինգ կանցկացնեն` պարզելու համար, թե մայրաքաղաքի ո՞ր փողոցներն են հարմար սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց տեղաշարժի համար:



Մոնիթորինգի հիման վրա կմշակվի եւ քաղաքապետարան կներկայացվի հաշմանդամների տեղաշարժը դյուրացնելու վերաբերյալ ծրագրերի առաջարկ: Երթը անցկացնելու է հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղիկ» ընկերակցությունը` «Մատչելի Երեւան» ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---