7 դեկտեմբերի 2009 - 20:38 AMT
Հայաստանի նախագահը հրամանագրեր է ստորագրել ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանըդեկտեմբերի 5-ին ստորագրել էԱզգայինԺողովի ընդունած «Կազմակերպությունների եւ անհատձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին:

ՀՀ նախագահը ստորագրել է նաեւ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքները, հաղորդում է պետության ղեկավարի մամլո ծառայությունը: