Թեհրանի ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար կրակ է բացել

PanARMENIAN.Net - Իրանի անվտանգության գործակալները Թեհրանի կենտրոնում կրակ են բացել հակակառավարական ցույցը ցրելու ընթացքում, հաղորդում է տեղական բարեփոխականների կայքէջերից մեկը:



«Անվտանգության ուժերը սկսեցին կրակել օդ` Էնգելաբ հրապարակում ցուցարարներին ցրելու ժամանակ: Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը շարունակվում է», - ասվում է Mowjcamp ինտերնետ պորտալում, հայտնում է MIGnews.com:



Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունն ու հատուկ նշանակության ծառայությունները գործի են դրել նաեւ արցունքաբեր գազ եւ մահակներ:



Ցույցեր են տեղի ունենում Իրանի մայրաքաղաքի երկու հրապարակներում եւ Թեհրանի համալսարանում:



Ձերբակալում են ցուցարարների:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---