Ստեփան Սաֆարյան. Ադրբեջանը ձգտում է արգելափակել ԼՂՀ վերադարձը բանակցային գործընթաց

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի հայտարարության մեջ ասվում է, որ դեկտեմբերի 1-ին Աթենքում ԵԱՀԿ նախարարների կոմիտեի գագաթնաժողովի շրջանակներում Մինսկի խմբի անդամ 5 երկրների արտգործնախարարները հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որտեղ Արցախյան խնդրի կարգավորման հայտնի երեք` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին ավելացել է նաեւ ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը: «Արդեն պարզ է, որ Ադրբեջանն այն օգտագործելու է իբրեւ բանակցություններին ԼՂ-մասնակցությունը իմաստազրկելու եւ ադրբեջանական համայնքի համահավասար մասնակցությունը ապահովող քայլ: Այսքանից հետո դժվար է աթենքյան հանդիպումն առաջընթաց գնահատել, եթե մադրիդյան սկզբունքներում ոչ միայն չեն վերացել մեզ համար անընդունելի զիջումները, այլեւ ի հայտ է եկել բանակցային սեղանի շուրջ Արցախի լիարժեք վերադարձը վտանգող դրույթ»,-ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---