8 դեկտեմբերի 2009 - 12:13 AMT
Դեկտեմբերի 9-ին պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանիհրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետականայցովՀայաստան կժամանիԼատվիայի ՆախագահՎալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում, Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքինգործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրըԼատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակիննվիրված հոբելյանական հանդիսությանը:

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի նստավայրումտեղի կունենա Լատվիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Այցի շրջանակում նախագահ Զատլերսը հանդիպումներ կունենանաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:

Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:

Երեւանի պետականհամալսարանումնախագահ Զատլերսը հանդիպումկունենապրոֆեսորադասախոսական կազմիեւ ուսանողներիհետ: Երեւանի քաղաքապետարանում Լատվիայի նախագահը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, կշրջի Երեւանի պատմության թանգարանում: Հայաստան այցի օրերին Լատվիայի նախագահը կլինի նաեւ Երեւանի կոնյակի գործարանում եւ Մատենադարանում:

Դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից: