8 դեկտեմբերի 2009 - 17:19 AMT
Ստեփանակերտ է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը
Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, հաղորդում էԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: