8 դեկտեմբերի 2009 - 22:19 AMT
BeeLine-ը մեկնարկել է «Ինտերնետ ամեն տուն» նոր տարվա ակցիան
Դեկտեմբերի 8-ն «ԱրմենԹել» (ապրանքանիշ BeeLine) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է «Ինտերնետ ամեն տուն» նոր տարվա ակցիայի մեկնարկի մասին: Մինչեւ 2009 թ-ի դեկտեմբերի 31-ը, կնքելով մեկ տարվա պայմանագիր Hi Line ինտերնետ ծառայության համար, հաճախորդները կստանան 50% զեղչեր անսահմանափակ ինտերնետ կապի համար առանց դեպոզիտի, անվճար միացում եւ ADSL մոդեմ:

«Մենք սպասում ենք բուռն պահանջարկ մեր առաջարկին», - հայտարարել է Իգոր Կլիմկոն: «Մեր մրցակիցների մոտ չկան այդպիսի մատչելի գներ արագ ինտերնետի համար»:

Կլիմկոյի խոսքերով տվյալ ակցիան ուղղված է նրան, որպեսզի ամեն հաճախորդ կարողանա ստանալ կայուն, որոկյալ եւ մատչելի ինտերնետ: