ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների Խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ 8 դեկտեմբերի 2009 - 23:40 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ԱԳՆ երկրների Խորհրդի նիստում հայտարարություն է ընդունվել Հարավային Կովկասի վերաբերյալ, որտեղ կան հետեւյալ եզրակացությունները. 1. Խորհուրդը, հաշվի է առնում 2009թ. մարտի 19-20-ի Եվրոպական Խորհրդի եզրակացությունները, ինչպես նաեւ 2009թ. մայիսի 7-ի Պրահայում կայացած բարձր մակարդակի հանդիպմանն ընդունված համատեղ հայտարարությունը, որն ազդարարեց «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը, որպես Եվրոպական հարեւանության քաղաքականության արեւելյան չափանիշների յուրահատկության որոշում: Այդ գործընկերությունը ենթադրում է նոր տեսակետ ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերների միջեւ հարաբերությունների զարգացման համար ընդհանուր արժեքների հիման վրա, ներառյալ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ մարդու իրավունքների հարգելը: Գործընկերությունը ներառում է ասոցիատիվ անդամակցության մասին պայմանագրի կնքման հեռանկարը, այդ թվում նաեւ Ազատ առեւտրի մասին համապարփակ համաձայնագրի կնքումը: 2. Խորհուրդը ողջունում է ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատրաստակամությունը` «Արեւելյան գործընկերության» ծրագրի հեռանկարների հիման վրա: 3. Խորհուրդը կարեւորում է ԵՄ-ի հետ անդամ երկրների քաղաքական ասոցիացիան եւ աստիճանական տնտեսական ինտեգրումը, այդ թվում, երբ երկրները ԱՀԿ անդամ են եւ պատրաստ են կատարել ստանձնած պարտավորությունները, որ հաստատել է DCFTAS-Ը; Այդ համատեքստում, ԵՄ-ն սկսեց նորացնել իր պայմանագրային հարաբերությունները հարավկովկասյան երեք երկրների հետ: Խորհուրդը ողջունում է առաջարկների ներկայացուցմն ըստ Ասոցիատիվ համաձայնության հրահանգների նախագծերի, որոնց նպատակն է զարգացնել հավակնոտ ու համապարփակ համաձայնագրեր, որոնք դուրս են գալիս արդեն գորյություն ունեցող պարտավորությունների շրջանակներից` հաշվի առնելով կոնկրետ երկրների պայմանները: Խորհուրդը սպասում է ասոցիացված անդամության մասին բանակցությունների մեկնարկին յուրքանչյուր երկրի հետ, հաշվի առնելով բոլոր համապատասխան պայմանները: 4. ԵՄ-ն կշարունակի նպաստել կայունության, համագործակցության, բարգավաճման ու արդյունավետ կառավարմանը ողջ Հարավային Կովկասում եւ կնպաստի այդ նպատակին հասնելուն, այդ թվում տեխնիկական օգնության ծրագրի շրջանակներում, հաղորդում է ԵՄ պաշտոնական կայքէջը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Օսթին. ԱՄՆ-ն չի կարող ենթադրություններ անել Ռայիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին Աշխարհի 8 երկրում սուգ է հայտարարվել Ռայիսիի մահվան կապակցությամբ Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել |