2009 թվականի ինն ամիսներին կոռուպցիայի փաստով Հայաստանում 307 քրեական գործ է հարուցվել

PanARMENIAN.Net - 2009 թվականի ինն ամիսներին կոռուպցիայի փաստով Հայաստանում 307 քրեական գործ է հարուցվել, ասել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված 6-րդ խորհրդաժողովի ընթացքում: Ընդ որում, նրա խոսքերով, 2007 թվականին կոռոիպցիայի փաստով հարուցվել էր 69 քրեական գործ, ապա 2008-ին` այդ թիվն աճեց, հասնելով 390-ի:



Ինչպես նշել է գլխավոր դատախազը, դատախազությունում անցկացրած բարեփոխումների արդյունքում երկրում ստեղծվեցին հատուկ քննչական ծառայություններ, որոնք անմիջականորեն զբաղվում են կոռուպցիայի փաստերի բացահայտմամբ, այդ թվում այն գործերի, որոնք կապված են բարձրաստիճան պաշտոնյաների գործունեության հետ: Բացի այդ, 2008թ, ի վեր գլխավոր դատախազությունը տարեկան երկու անգամ խորհրդակցություններ է անցկացնում ե երկրի բոլոր մարզերի նմանատիպ ստորաբաժանումների հետ:



Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ անմիջական պայքարին, ապա, ըստ Աղվան Հովսեփյանի, հարկավոր է անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ, քանի որ «մարդուն պատժելն ավելի դյուրին է, քան խնդիրը վերացնելը», ինչին էլ պետք է ուղղվեն ինչպես օրենսդիր ու գործադիր, այնպես էլ իրավապահ մարմինների, նաեւ հանրության համատեղ ջանքերը, եւ «առաջին հերթին հարկավոր է սկսել սեփական անձից»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---