9 դեկտեմբերի 2009 - 16:17 AMT
Orange Armenia-ի գլխավոր տնօրենը շնորհավորեց ընկերության հարյուր հազարերորդ բաժանորդին
Orange Armenia -ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան դեկտեմբերի 9-ին ընկերության գլխավոր գրասենյակում շնորհավորեց Վերոնիկա Առուստամյանին` Orange Armenia բջջային կապի հարյուր հազարերորդ բաժանորդը դառնալու կապակցությամբ եւ նրան նվիրեց համակարգիչ` «Ինտերնետ Հիմա» ծառայությամբ:

Բրունո Դյութուան հայտարարեց, որ հինգ շաբաթվա ընթացքում բաժանորդների այդ մեծ քանակը վկայում է, որ Հայաստանում Orange-ը հետաքրքրություն եւ վստահություն է ձեռք բերել: