9 դեկտեմբերի 2009 - 17:42 AMT
Իրանը Թուրքիային չի ընկալում որպես միջնորդ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խոսքերն այն մասին, որ Թուրքիան կարող էր մեծ դեր խաղալ միջուկային էներգետիկայի ոլորտում Իրանի ու միջազգային հանրության միջեւ առկա լարվածությունը վերացնելու գործում, առաջ բերեցին պաշտոնական Թեհրանի բացասական արձագանքը:

Ելույթ ունենալով լրագրողների առջեւ` Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպերեստը կրկնեց Թեհրանի կողմից ավելի վաղ կատարված հայտարարությունն այդ հարցի վերաբերյալ. «Մենք պարզ արտահայտեցինք մեր դիրքորոշումը միջուկային ծրագրի հարցում: Մենք չենք համարում, որ այլ պետությունները պետք է մեկնաբանեն մեր կողմից ձեւակերպված մոտեցումը խնդրի նկատմամբ»:

Ե'ւ Օբաման, ե'ւ Էրդողանը Սպիտակ Տանը կայացած հանդիպումից հետո զանգվածային լրատվամիջոցների հետ խոսել են Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցում Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին, գրում է Iran.ru-ն: