Nabucco-ի իրականացումն առանց Իրանի անհնար է

PanARMENIAN.Net - «Nabucco գազատարի նախագծի իրականացումն առանց Իրանի անհնար է: Մենք բազմիցս ասել ենք այդ մասին մեր եվրոպացի գործընկերներին, բայց ինչ-որ մի երկիր, որն անգամ կապ չունի Եվրասիա մայրցամաքի հետ, թելադրում է, թե ով պետք է մասնակցի այդ նախագծին, իսկ ով` ոչ»,- հայտնեց Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին:



«Եթե որեւէ մեկը ցանկություն եւ գումար ունի, թող դատարկ խողովակ կառուցի, բայց առանց Իրանի, ես դարձյալ կրկնում եմ, Nabucco-ն չի կարողանա աշխատել»,- նշեց Մոթթաքին: Նա հիշեցրեց նաեւ, որ Իրանը տնօրինում է Ռուսաստանից հետո աշխարհում գազի ամենամեծ պաշարներին, հաղորդում է Iran.ru-n:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---