Ռուսաստանն առանձնակի արգելքներ չի տեսնում «Վերին Լարս» ՀԱԿ բացման համար

PanARMENIAN.Net - «Մենք չպետք է խուսափենք առօրյա կենցաղային հարցերից` վկայակոչելով, որ մենք չենք հաղորդակցվում առանձին քաղաքացիների հետ եւ այդ պատճառով բարեկամություն չկա: Ես գտնում եմ, որ այն խնդիրները, որոնք դուք նշում էիք` թե' ուղիղ չվերթների իրականացման հնարավորությունը, թե' «Վերին Լարս» ՀԱԿ բացումը, այդ ամենը միանգամայն նորմալ թեմաներ են քննարկման եւ լուծման համար»,- այդ մասին հայտնեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` ելույթ ունենալով Եվրոպական ու ասիական ԶԼՄ համաժողովում, որը կազմակերպել էր ՌԻԱ Նովոստին:



«Մեծ հաշվով, ես այստեղ առանձնակի արգելքներ չեմ տեսնում: Դա, նախ եւ առաջ, վերաբերում է հասարակ մարդկանց, որոնք ինչպես բարեկամություն էին անում միմյանց հետ, այնպես էլ շարունակում են նույն կերպ վերաբերվել միմյանց, չնայած մեծ զգուշավորությանը, որն առաջացել է քաղաքական հարթության վրա»,- նշեց Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---