Պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա այցով Հայաստան ժամանեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսն իր տիկնոջ` Լիլիտա Զատլերսի հետ: Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն նաեւ էկոնոմիկայի, ներքին գործերի, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարները, արտաքին կապերի գծով խորհրդարանական հանձնաժողովի նախագահը, այլ պաշտոնատար անձինք:



Դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում կկայանա Լատվիային նախագահի ընդունելության հանդիսավոր արարողությունը, որին կհաջորդի երկու պետությունների ղեկավարների տետ-ա-տետ հանդիպումը: Դրանից հետո ընդլայնված ձեւաչափով կկայանան պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները , ինչպես նաեւ մի շարք միջպետական ու միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում:



Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Երկու երկրների նախագահները կմասնակցեն նաեւ հայ-լատվիական բիզնես-ֆորումի բացմանը:



Վալդիս Զատլերսը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր Ծիծեռնակաբերդում, որտեղ պսակ կդնի Հուշարձանին եւ ծառ կտնկի Հիշատակի ծառուղում: Երեւանի պետական համալսարանում Լատվիայի նախագահը կհանդիպի ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Երեւանի քաղաքապետարանում կկայանա Վալդիս Զատլերսի հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքի պետ Գագիկ Բեգլարյանի հետ, էքսկուրսիա կանցկացվի Երեւանի պատմության թանգարանում: Վալդիս Զատլերսը կայցելի նաեւ Երեւանի կոնյակի գործարան ու Հնագույն ձեռագրերի ինստիտուտ` Մատենադարան:



Լատվիայի նախագահի այցը կավարտվի դեկտեմբերի 11-ին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---