9 դեկտեմբերի 2009 - 21:33 AMT
Լիլիթ Թամրազյանը արժանացել է Լիբանանի միջազգային փառատոնի երրորդ մրցանակին
Դեկտեմբերի 8-ին Լիբանանի մայրաքաղաքի ՅՈՒՆԵՍԿՕ-իսրահումտեղի էունեցել երեխաներինկարների Բեյրութի միջազգային 3-րդ փառատոն-ցուցահանդեսը, որին մասնակցել են երեխաներ ավելի քան 30 երկրներից: Ցուցահանդեսին ներկայացված 1700 նկարների շարքում էին հայաստանցի 20 տաղանդավոր երեխաների ստեղծագործություններ:

Հանձնաժողովի որոշմամբ 10-14 տարեկան երեխաների տարիքային խմբում գլխավոր մրցանակը շահել է Չեխիայի ներկայացուցիչը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հունգարիան, իսկ երրորդ մրցանակին է արժանացել Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Թամրազյանը:

Մրցանակաբաշխության ժամանակԼիբանանի մշակույթինախարարությունը Լիլիթի շահած երրորդ մրցանակը հանձնել է Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանին: Դեսպանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին եւ տեղեկացրել, որ մրցանակը Լիբանանում Հայաստանի դեսպանության միջոցով կուղարկվի Երեւան եւ հանդիսավոր պայմաններում կփոխանցվի Լիլիթ Թամրազյանին, հաղորդում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծառայությունը: