10 դեկտեմբերի 2009 - 16:06 AMT
Հայաստանն ու Լատվիան պետք է զարգացնեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունները
Քաղաքական հարաբերությունների հետ մեկտեղ Հայաստանն ու Լատվիան պետք է զարգացնեն նաեւ տնտեսական կապերը: Այդ մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնեց Երեւանում պետական այցով գտնվող Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:

«Հենց այդ նպատակով էլ իմ ղեկավարած պատվիրակության կազմում Երեւան են ժամանել մեծ թվով լատվիացի ձեռնարկատերեր: Վստահ եմ, որ վաղը կայանալիք հայ-լատվիական բիզնես-ֆորումը կդառնա մեր տնտեսական համագործակցության զարգացման սկիզբը»,- ասաց Լատվիայի ղեկավարը: Այդ ենթատեքստում նա կարեւոր նշանակություն տվեց նաեւ հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքին: