Հայաստանի խորհրդարանում քննարկում են 2010 թ. պետբյուջեի վերջնական տարբերակը

PanARMENIAN.Net - Կառավարության հաստատած 2010 թ. պետբյուջեի նախագիծը ՀՀ խորհրդարանին ներկայացնելով, Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը հայտնեց, որ բյուջեի հաստատված նախագծում 2010 թ. պաշտպանությանը հատկացված ծախսերը նախնական տարբերակի համեմատ ավելացել են 19.4 մլրդ դրամով` եւ ընդհանուր առմամբ կազմում է 131 մլրդ դրամ: «Պաշտպանությունն այն բնագավառն է, որի ֆինանսավորումը իրականացվելու է այն ծավալով, ինչն անհրաժեշտ է մեր երկրի պաշտպանությունն ապահովելու համար», - ընդգծել է նա:



Բացի դրանից, ֆինանսների նախարարության ղեկավարի խոսքերի համաձայն, պետբյուջեի ուղղված նախագծում, նախկինի համեմատ, 2 մլրդ դրամով ավելացվել է Լեռնային Ղարաբաղին տրվող օգնությունը:



Տիգրան Դավթյանը նշել է նաեւ, որ պետբյուջեի նախագծում հատուկ տեղ է տրված Հայաստանի շրջաններում դպրոցների վերականգնման համար, որի իրագործմանն է

ուղղվելու Եվրամիության գրանտային միջոցների զգալի մասը (100 մլն եվրո):



2010 թ. պետբյուջեի ուղղված օրինակի համաձայն, Հայաստանի պետբյուջեի ընդհանուր շահույթը կազմում է 742 մլրդ դրամ` նախատեսված 676 մլրդ դրամի փոխարեն, ինչն էլ հնարավորություն կտա շահույթի ընդհանուր ծավալն ավելացնել 65 մլրդ դրամ: Ընդ որում, բյուջեի ծախսային մասը կավելանա 75 մլրդ դրամով եւ կկազմի 935 մլրդ դրամ` նախկինում ծրագրված 859 մլրդ դրամի փոխարեն: 2010 թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 193 մլրդ դրամ, կամ 6 % ՀՆԱ-ից: 2010 թ. նախատեսված է տնտեսական աճի 1,2% զգուշավոր ցուցանիշ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---